Թեկնածուական ատենախոսություն

Հայտարարություններ

Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:

Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ՝ ըստ գիտության բնագավառների: Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:

Թեկնածուի գիտական աստիճանի (առաջին գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ նոր խնդրի առաջադրում և կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում:

Ատենախոսության թեմա հաստատելու համար հայցորդը դիմում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության ղեկավարին:

Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և ԲՈԿ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում և մեկ հոդված առանց համահեղինակների: Սույն պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև 10.03.2015թ.` թեկնածուական ատենախոսությունը ոչ ուշ, քան ուսումնառության համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու պայմանով: Նման դեպքերում թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 3 գիտական հոդված, այդ թվում` առանց համահեղինակների` 1-ը:

Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:

Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք՝ սեղմագիր: Սեղմագիրն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի թույլտվությամբ՝ թեկնածուի գիտական աստիճանի համար՝ մինչև մեկ մամուլ ծավալով: Հասարակական գիտությունների գծով ատենախոսության սեղմագրի ծավալը կարելի է ավելացնել 30 տոկոսով: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի սահմանած քանակով՝ առնվազն 50 օրինակ:

Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Մասնագիտական խորհրդի համաձայնությամբ դրանք կարելի է ներկայացնել այլ լեզվով: Սեղմագրի վերջում տրվում են ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր (հայերեն ամփոփագիր, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդի որոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով:

Ատենախոսության և սեղմագրի ձևավորման պահանջներին ծանոթանալու համար սեղմեք  ցուցումներ հղումը:

Այլ Հրապարակումներ

Արայիկ Հարությունյան․ Դասարանները կիսվելու են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև երեք տասնյակի հասնող աշակերտներ ունեցող դասարանները կբաժանվեն առանձին խմբերի, որպեսզի հնարավոր լինի պահպանել հ...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 13, 2020

ԲՈԿ-ը եզրակացրել է, որ Հայրապետյանը գիտական անբարեխղճություն է ցուցաբերել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար, գրագողության մեջ մեղադրվող Ռուբեն Հայրապետյանի շուրջ ծավալվող գործընթացները նոր ընթացք են ստացել: Այն բանից հետո, երբ նա իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիր...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 08, 2020