Հեղինա՞կ եք։

Ցանկանում եք կատարել հետաքրքիր աշխատանք տանից՝ ազատ գրաֆիկո՞վ։ Այդ դեպքում Ձեր ռեզյումեն/տվյալները ուղարկեք մեր հասցեին և մենք կկապվենք ձեզ հետ։

Ուղարկել


Հեղինա՞կ եք։

ուղարկեք Ձեր տվյալները/ռեզյումեն ambion2017@gmail.com հասցեին՝ նշելով թե որ ոլորտից եք աշխատանքներ կատարում և մենք կկապվենք Ձեզ հետ

Ուղարկել

 

(+374) 94 63 84 96 ambion2017@gmail.com

Ծառայություններ

Կայքում կարող եք պատվիրել աշխատանքներ տնտեսագիտության, իրավագիտության և այլ ոլորտներից։ Աշխատանքները օրիգինալ են , չեն կրկնվում։ Մենք գրում են ինչպես փոքր՝ ռեֆերատ , կուրսային, անհատական աշխատանք, այնպես էլ ծավալուն և մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքներ՝ թեզ, դիպլոմային։ Կատարում ենք նաև լրացուցիչ ծառայություններ՝ սլայդների կազմում, թարգմանություններ, տեքստի տառատեսակների փոփոխություն, քննության հարցաշարերի կոմսպեկտների կազմում։

Ռեֆերատ,կուրսային, անհատական աշխատանք

Ռեֆերատ բառը ունի լատինական ծագում՝ առաջացել է «referre» բառից և նշանակում է հաղորդել: Ռեֆերատը կամ անհատական աշխատանքը որևէ գիտական պրոբլեմի ուսումնասիրման արդյունքների համառոտ շարադրանք է, զեկուցում որոշակի թեմայի շուրջ` զանազան աղբյուրներից և գրքերից։ Ռեֆերատը պարտադիր պարունակում է հղումներ այն գրականությանը և աղբյուրներին, որոնք օգտագործվել են ռեֆերատի, անհատական աշխատանքի կատարման ժամանակ: Կուրսային աշխատանքը իր ծավալով գերազանցում է առաջին երկուսին, կուրսային աշխատանքին ներկայացվող պահանջները ավելի խիստ են: Թեև ռեֆերատը, անհատական աշխատանքը և դիպլոմայինը ենթադրում են առավելապես տեսական գրականության ուսումնասիրում և կիրառություն, այնուամենայնիվ մեր կողմից գրվող ռեֆերատները, անհատական և կուրսային աշխատանքները պարունակում են նաև ոլորտին վրաբերող վիճակագրություն և քանակական վերլուծություններ, աղյուսակներ և թարմ էմպիրիկ տեղեկատվություն:

200-400 դրամ էջը

Դիպլոմային, մագիստրոսական թեզ

Դիպլոմայինը և մագիստրոսական թեզը ավարտական կուրսերում հանձնարարվող աշխատանքներ են և ի տարբերություն նախորդ երեք տեսակների , պահանջում են մասնագիտական գիտելիքների առկայություն: Դիպլոմայինի, թեզի ծավալը կարող է հասնել 50-ից 100 էջ: Դիպլոմային աշխատանքի, թեզի նպատակը ուսանողի տեսական և պրակտիկ գիտելիքները ընդհանրացնելը և համակարգային դարձնելն է: Նման աշխատանքները սովորաբար կազմված են լինում երկու կամ երեք գլուխներից: Առաջին գլխում, որպես կանոն վերլուծվում են տվյալ ոլորտում առկա գրականությունը, շեշտը դրվում է տեսական հիմնահարցերի պարզաբանմանը: Աշխատանքի հաջորդ հատվածները առավելապես նվիրված են լինում քանակական հետազոտություններին, տվյալների, աղյուսակների, վիճակագրության վերլուծությանը: Քննարկվում են տվյալ ոլորտում միջազգային փորձի կիրառման հնարավորությունները, ոլորտում վերջին զարգացումները: Դիպլոմային աշխատանքի և թեզի պատրաստման պրոցեսը բավական երկարատև է, քանի որ, որպես կանոն, աշխատանքը վերահսկվում է ամբիոնների և նշանակված ղեկավարի կողմից, նույնիսկ չնչին թերությունների համար աշխատանքը կարող է ետ վերադարձվել՝ համապատասխան ուղղումներ կատարելու նպատակով: Ի տարբերություն ռեֆերատի և ավելի ցածր կարգի աշխատանքների, թեզի և դիպլոմայինի մեջ ներկայացվող վիճակագրությունը պետք է լինի ակտուալ՝ հին տվյալների օգտագործումը, օրենսդրության վերջին փոփոխությունների բացակայությունը աշխատանքը դատապարտում են ձախողման և ետ են վերադարձվում: Թեզի և դիպլոմայինի գրականության ցանկը բավական լայն է, բացի այդ նման աշխատանքները պետք է բավարարեն համալսարանի կողմից նախապես որոշված տեխնիկական պահանջներին

700-1200 դրամ էջը

Խնդիր, ստուգողական աշխատանք, քննական տարբերակ

Մենք կատարում են զանազան խնդրային առաջադրանքներ և վերլուծություններ, ստորև ներկայացված է ցանկը՝


  • էկոնոմետրիկ մոդելներ , ռեգրեսիոն, կոռելյացիոն վերլուծություն
  • տրանսպորտային խնդիր
  • դիսպերսիոն վերլուծություն
  • Բարձրագույն մաթեմատիկա
  • միջճյուղային հաշվեկշռներ
  • Գծային ծրագրավորման խնդիրներ, երկակի խնդիր
  • Սոցիալ-տնտեսական վիճակագրություն
  • Վիճակագրության ընդհանուր տեսություն
  • Հավանականությունների տեսություն
  • Հաշվապահություն և ֆինանսներ
  • Միկրոկոնոմիկա
  • Մակրոէկոնոմիկա
  • Տնտեսական գործունեության վերլուծություն
  • աղյուսակների , գրաֆիկների կազմում և վերլուծություն
700-1200 դրամ էջը

Պրակտիկայի Հաշվետվություն

Յուրաքանչյուր պրակտիկայից հետո սովորաբար պահանջվում է ներկայացնել պրակտիկայի վայրի բնութագիրը, պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքների բովանդակությունը, ձեռք բերված հմտությունները և փորձը:

300-600 դրամ էջը

Քննական հարցաշարի կոնսպեկտներ

Պատրաստվում եք քննության, սակայն չունեք անհրաժեշտ նյութեր, գրականությու՞ն: Կամ կուզենայիք , որ բոլորը հարցերը համառոտ, էական մասերով, 1-3 էջի սահմաններում պարզ և հասկանալի շարադրված լինեի՞ն: Այդ դեպքում դիմեք մեզ:


Թարգմանություններ

Մասնագիտական տեքստերի թարգմանություններ ռուսերենից հայերեն, անգլերենից հայերեն և հակառակը

Սլայդերի պատրաստում

Սլայդերը օգտագործվում են ելույթի, աշխատանքի հրապարակային պաշտպանության ժամանակ: Մենք կարճ ժամանակում Ձեր աշխատանքի առավել կարևոր կետերը, գրաֆիկները , գաղափարները , եզրակացությունները և առավել էական մասերը կվերածենք գեղեցիկ դիզայնով, անիմացիաներով սլայդների: